Search
Close this search box.

Բրիթնի Սփիրսը փոխել է անունը

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram-ում հայտարարել է, որ փոխել է իր անունը River Red-ի, որը թարգմանվում է որպես «Կարմիր Գետ»։ Երգչուհին չի նշել իր արարքի պատճառները։

«Անունս փոխել եմ River Red!!!», — գրել է նա։

Երգչուհին փոխել է նաեւ անունը սոցցանցի իր պրոֆիլում։ Նա հրապարակում է արել իր որոշման մասին՝ Մարս մոլորակի լուսանկարով:

Ավելի վաղ պապարացիները նկարահանել էին Սփիրսի ոչ պատշաճ պահվածքը Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, ուր նա գնացել էր ամուսնու՝ Սեմ Ասգարիի հետ։ Կատարողը շինծու լեզվով է խոսել եւ կոպտել մարդկանց, որոնք ճանաչել էին իրեն։ Երգչուհին, մեկնաբանելով իր պահվածքը, ասել է, որ հարբած է եղել եւ նմանվել է Շրեկին։