Search
Close this search box.

Վթար Գեղարքունիքում․ վարորդն ու ուղևորները զինվորականներ են․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66․5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակին և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ին Սևանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։