Search
Close this search box.

«Բրայթոնը» հրաժարվել է 62 միլիոն եվրոյով վաճառել Կայսեդոյին

Լոնդոնի «Չելսին» փորձում է ձեռք բերել «Բրայթոնի» 21-ամյա էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին։

«Չելսին» առաջարկել է 62 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել, հաղորդում է The Athletic-ը։ «Բրայթոնը» Կայսեդոյի վաճառքը հնարավոր է համարում ամռանը ավելի բարձր գնով։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կայսեդոն մասնակցել է 17 հանդիպման, խփել է 1 գոլ։

«Բրայթոնը» Պրեմիեր լիգայի նախորդ խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին» եւ 30 միավորով 7-րդ տեղում է։ «Չելսին» 10-րդն է՝ 28 միավոր։