Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ հրդեհի հետեւանքով այրվածք ստացած 3 զինծառայողների առողջական վիճակից

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Այս մասին 24News-ին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի աշխատակիցը։

Կենտրոն տեղափոխված զինծառայողներից մեկն այրվածքային բաժանմունքում է, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Հերդեհի հետևանքով 7 վիրավոր երեկ տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Երեկ առավոտյան հայտնի էր դարձել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։