Search
Close this search box.

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Նշվում է, որ հնարավոր է` վիրահատական միջամտություն կատարվի։

Տեղական լրատվամիջոցներն այս պահին հավելյալ ինֆորմացիա չեն հաղորդում, քանի որ Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը չի պատասխանում հեռախոսազանգերին։
Հիշեցնենք` Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2019թ–ի մարտի 19–ին հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի լիազորություններից։ Նրան փոխարինել է Կասիմ–Ժոմար Տոկաևը։