Search
Close this search box.

Հրդեհից ժամեր անց այդքան բարձր զինվորական պաշտոնյայի ազատումը պետք է ենթադրի նրա պատասխանատվության ստույգ չափումներ

Ողբերգական հրդեհից ընդամենը մի քանի ժամ անց ազատվում է Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը: Հարց է առաջանում՝ արդեն հայտնի՞ է հրդեհի ստույգ պատճառը, նաեւ պատճառը, թե ինչու չի աշխատել օրինակ որեւէ ազդանշանային համակարգ, որը թույլ կտար գոնե խուսափել զոհերից:

Հրդեհից ժամեր անց այդքան բարձր զինվորական պաշտոնյայի ազատումը պետք է ենթադրի նրա պատասխանատվության ստույգ չափումներ, ինչն էլ իր հերթին պետք է ենթադրի, որ՝ կամ նա շատ կոնկրետ դեպքի առնչությամբ ունի շատ կոնկրետ մեղավորություն՝ ինչն արդեն պետք է ենթադրի ոչ միայն ազատում, այլ նաեւ քրեական պատասխանատվություն, կամ պետք է ենթադրի, որ նրա պաշտոնավարումը ուղեկցվել է տեւական անարդյունավետությամբ, նա ստացել է բազմաթիվ զգուշացումներ, սակայն փաստորեն չի փոխել իրավիճակը:

Իսկ այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչու՞ բարձրագույն ղեկավարությունը կորպուսի անարդյունավետ հրամանատարին չի փոխել ավելի վաղ:

Որովհետեւ, ողբերգական թյուրիմացություն կամ սխալ, որեւէ մեկի մեղավորությամբ կամ դեպքերի բերումով, կարող է լինել միշտ, չկա դրանից բացարձակ ապահովագրություն:

Հետեւաբար, կրկնեմ, կորպուսի հրամանատարի մակարդակի պաշտոնանկության համար կամ պետք է շատ կոնկրետ դեպքի առնչությամբ նրա անմիջական, ուղիղ պատասխանատվության փաստական ապացույց, կամ նրա պաշտոնանկությունը կնշանակի, որ եղել է տեւական «բարդակ», բայց նա շարունակել է պաշտոնավարել եւ կշարունակեր, եթե չլիներ այդ բարդակի շատ ծանր հետեւանք:
Ի վերջո, պետք է հասկանալ, պաշտոնանկությունը ռացիոնալ արձագա՞նք է, թե՞ պարզապես «քավության նոխազի» տրամաբանությամբ գործողություն:

Դա աենեւին չի մեղմի ծանր կորստի ցավը, թե հանրության, թե առավել եւս զոհերի հարազատների ու ընկերների համար: Անկեղծ ցավակցությունս բոլորին:

Բայց, արձագանքը հասկանալը կարեւոր է, որպեսզի հասկանալի ու գնահատելի լինի արձագանքի համակարգային համարժեքությունը՝ «բարդակի» եւ դրանից բխող ռիսկերի որեւէ իրողություն չեզոքացնելու համար:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից