Search
Close this search box.

Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում. բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում

Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում: Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել: Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում:

Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները:

Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով:

էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից