Search
Close this search box.

Ալիևը մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Լիտվայի իր գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին Լաչինի ճանապարհի իրադարձությունները շահարկելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար և կեղծ տեղեկությունների հիման վրա պնդում է, որ ճանապարհն իբր փակ է։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ճանապարհը բաց է։ «Ապահովված է քաղաքացիների և քաղաքացիական բեռների, ինչպես նաև հումանիտար բեռների ազատ տեղաշարժը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,- չորեքշաբթի հայտնել է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ալիևն ընդգծել է. «Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործման դադարեցման կարևորությունը այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, և այնտեղից հանցավոր տարրերի դուրսբերումը»։ Նա նաեւ նշել է, որ «Հայկական կողմն արդեն երկու տարուց ավելի է, ինչ օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք եւ անձնակազմ տեղափոխելու համար»։