Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանի օպերացիան ու Բակո Սահակյանի սխալը

«Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը գրում է․

Ռուբեն Վարդանյան օպերացիան ինձ հիշեցնում է 2020թ արցախյան նախագահական ընտրություններ կոչվածը, որտեղ թեկնածուների մեծ մասի դեմքին նայելիս՝ պատկերացնում էի Արայիկի ու Նիկոլի դեմքը։

Սակայն ընտրություններից հետո ևս պայթեց մի քանի խնամքով թաքցրած դեմք, բայց դա այլ պատմություն է…
Այսօր՝ ինչպես ընտրությունների ժամանակ, Ռուբենին պաշտպանողների մի որոշ մասի մեջ պատկերացնում եմ Արայիկի նախկին պաշտպաններից շատերին, դիտորդ Արփինե Հովհանիսյանը ներառյալ։

Ռուբենի պաշտպանների մյուս մասին, Արթուր Ղազինյանը ներառյալ, պատկերացնում եմ դիտորդ դանչոյի դեմքով։
Իհարկե կան շատ հայրենասեր ու միամիտ մարդիկ, որ ի սրտե փորձում են հանուն Արցախի աջակցեն Ռուբենին , բայց սրտանց կուզենայի, որ նրանք չսխալվեն…

Արցախյան նախագահական ընտրությունների ժամանակ շատ մեծ սխալ է գործել Բակո Սահակյանը, այդ սխալը շատ թանկ է նստել մեր ազգի վրա , սակայն չէի ուզենա, որ նա նորից կրկնի իր նախկին սխալը …

Մի խոսքով, Ռուբենի դեմքը տեսնելիս, չգիտեմ ինչու՞ պատկերացնում եմ Արայիկի, Նիկոլի , Բակոյի,Սերժ Սարգսյանի ու մարոժնի լպստողի ընդհանուր դեմքով մի ֆիգուր…