Պուտինը՝ 2023 թվականին սպասվող ռիսկերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իշխանությունները մոտավորապես հասկանում են, թե ինչ ռիսկեր են սպասվում տնտեսությանը 2023 թվականին։ Այս մասին նա հայտարարել է տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը։

Ռուսաստանի ղեկավարը հորդորել է չգերագնահատել, չթերագնահատել կամ ուռճացնել դրա զարգացման հեռանկարները։

«Շատ կարևոր է օբյեկտիվորեն գնահատել բոլոր իրադարձությունները»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ 2022 թվականի ռիսկերը, այդ թվում՝ ֆինանսական, բյուջետային, կառուցվածքային և նյութատեխնիկական, անսպասելի էին Ռուսաստանի համար։

«2022 թվականը մեզ համար շատ դժվար տարի էր, և մենք կարողացանք հաղթահարել ռիսկերը, որոնք եկան հիմնականում անսպասելիորեն։ 2023 թվականին այս ռիսկերի առումով ավելի լավ ենք տեսնում»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով, երկրի առջեւ ծառացած ռիսկերի ըմբռնումը պետք է օգնի դրանք առավել արդյունավետ հաղթահարելուն։