Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալի գնած հողամասի տեղում Նիկոլ Փաշինյանը 6 տարի առաջ զբոսայգի էր պատկերացնում. «Հետք»

Երեկ «Հետքը» հրապարակեց մի պատմություն, որտեղ ներկայացրեց ՊՆ-ին պատկանած 0.5 հա հողատարածքի սեփականաշնորհման կասկածելի գործարքը։

Գեներալը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով․ գնորդն Իշխան Զաքարյանի որդու ընկերն է.

Tret.am-ի փոխանցմաբ էլ՝  այսօր ընթերցողներից մեկից հեռախոսազանգ, ապա նամակ ստացանք։ Զանգահարող քաղաքացին մեզ ուղարկեց մի տեսանյութ, որը նկարահանվել է 2017 թ․-ի մայիսի 4-ին ՊՆ-ին պատկանած այդ հողամասում։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ցուցակը (դաշինքի քաղաքապետի թեկնածուն էր)։

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Նոր Նորք վարչական շրջանի աղբահանության վատ վիճակը և, որպես օրինակ, մանրամասն ցուցադրում աղբանոցի վերածված Թևոսյան 4 հասցեի հողամասը։ Այն նույն հողամասը, որը 2013-ին 25 միլիոն դրամով ՊՆ-ից գնել է Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, ԳՇ պետի ներկայիս օգնական, գեներալ Պողոս Պողոսյանը, ապա վաճառել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով հողատարածքի նպատակային օգտագործման մասին, այդ ժամանակ ասել էր․ «Էս տարածքը, որ ուղղակի կանաչ տարածք է, և այստեղ զբոսայգի լինելու բոլոր պոտենցիալը կա։ Ես նույնիսկ չգիտեմ, կապ չունի՝ էս մասնավոր տարածք է, թե հանրային տարածք է»։