Search
Close this search box.

Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու»

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։

2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց նա պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ 2,5 մրցաշրջան։