Search
Close this search box.

Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամներին։ Ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին եւ նվագել։

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը տպավորած ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցն օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունենալու հարցում:

Երկու երկրներից ՏՏ, կիբերանվտանգության եւ տիեզերական տեխնոլոգիաների առաջատարները մասնակցել են աշխատանքային ընթրիքին Maarjamäe ամրոցում: Երեկոն նաեւ իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, եւ հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ սետղծագործություններ:

Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է»։

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահի, վարչապետի, ՏՏ ոլորտի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։