Search
Close this search box.

«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը վիրավորված է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձևավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ և գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ։ ԱՀ նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում և Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։

Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽՔ նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, և ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում