Search
Close this search box.

Արտարժույթների փոխարժեքները՝ շաբաթվա սկզբին

Հայաստանի արժույթի շուկայում այսօր հունվարի 15-ի համեմատ փոփոխություններ չեն եղել: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ հունվարի 16-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,81 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 399.17 դրամ միջին գնով։

Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 422,67 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 437.11 դրամ միջին գնով։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.52 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.04 դրամ միջին գնով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472.38 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 497,38 դրամ։