Search
Close this search box.

Իրանը պաշտոնապես հայտարարեց՝ Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնում

Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնել, ինքնաթիռների մատակարարումները սպասվում են գարնանը:

Այս մասին Tasnim-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին:

Նրա խոսքով՝ կործանիչները, որոնք Իրանը պատվիրել է Ռուսաստանից, մատակարարվելու են հաջորդ տարվա սկզբին: Ըստ իրանական օրացույցի՝ այն սկսվում է մարտին: Պատգամավորը հայտնել է, որ Իրանը Ռուսաստանից նաև այլ ռազմական տեխնիկա է պատվիրել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հրթիռային համալիրներ և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը ձեռք կբերվի մոտ ժամանակներս: