Search
Close this search box.

Թբիլիսիում հայ ամուսիններ են մահացել

Թբիլիսիի Վազիսուբանի բնակելի շենքում ողբերգական դեպքի հետեւանքով մահացած տղմարդու եւ կնոջ մարմինները հանձնվել են Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Մահացածները 4-ամյա երեխա ունեին, գրում է վրացական Resonance Daily-ն ։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Արմեն Սարկիսովն ընկել է վերելակի հորանը, իսկ կինը փորձել է օգնել նրան, երբ վերելակը շարժվել է. երկուսն էլ մահացել են։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել անվտանգության եւ շահագործման կանոնները խախտելու հոդվածով, տեղում աշխատում են ոստիկանությունն ու դատաբժշկական փորձագետները։

Տեղի բնակիչներն ասում են, որ վերելակի հետ կապված խնդիրը վաղուց է եղել, եւ իրենք բազմիցս խնդրել են վարչությանը լուծել խնդիրը, սակայն ապարդյուն։

Իսնինսկի շրջանի նահանգապետի խոսքով՝ ոչ վարչակազմը, ոչ էլ քաղաքապետարանը նման կոչ չեն ստացել բնակչության կողմից։