Search
Close this search box.

Պուտինը նախապատրաստում է կես միլիոն ռուսների զորահավաք. The Times

Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալիքի մասին, որի ընթացքում կզորակոչվի մինչեւ կես միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի, Պուտինը ցույց է տալիս, թե իբր առաջնորդվում է հարցումներով՝ համաձայն որի, ռուսական հասարակությունն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը՝ չնայած ճակատում գրանցված անհաջողություններին։

«Ռուսաստանի տարածքային զինկոմիսարիատներում լուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։ Կրեմլը փակ հարցում է անցկացրել. ռուսները զբաղված են պատերազմով, բայց նրանք նույնպես չեն ցանկանում ընդունել պարտությունը»,- ասել է արևմտյան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:

Եթե ​​նոր մոբիլիզացիա անցկացնելու որոշումը կայացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ապա մինչև ապրիլ 500.000 մարդ կարող է ուղարկվել ռազմաճակատ:

Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ այս պահին Ուկրաինան մարտի դաշտում ունի նույնքան զինվոր, որքան Ռուսաստանը։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Մոսկվան գարնանը կսկսի բազմակողմ հարձակում, որը պետք է շեղի ուկրաինական զորքերը Դոնեցկից և Լուգանսկից։ Բացի այդ, ըստ The Times-ի, Ռուսաստանը կարող է նոր հարձակում կազմակերպել Ուկրաինայի հյուսիսի վրա՝ Բելառուսի տարածքից։ Սակայն այդ գործողությունները դժվար թե հանգեցնեն նրան, որ ռուսական զորքերը կկարողանան վերահսկողության տակ առնել ավելի շատ տարածքներ:

Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ մոբիլիզացիայի նոր ալիք է պատրաստվում։ Դեկտեմբերի կեսերին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել էր, որ նման թեմաներն «այսօր ընդհանրապես օրակարգում չկան»։ Դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ այսօր լրացուցիչ մոբիլիզացիան «իմաստ չունի»։ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը հունվարի 4-ին ասել է, որ հաջորդ մոբիլիզացիայի համար նախադրյալներ չի տեսնում և առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում նման անհրաժեշտություն չի լինի։

ArmLife.am