Search
Close this search box.

Օտարերկրյա դեսպանությունները շրջափակելու փոխարեն, կարելի է սեփական իշխանություններին «շրջափակել

Ի՞նչ կլինի, եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը որոշեն անջատել ՀՀ բնակչությանը մատակարարվող, համապատասխանաբար՝ բնական գազն ու ջուրը: Կամ՝ Վրաստանը որոշի արգելափակել Հայաստան մտնող ինտերնետը: Ի՞նչ ենք անելու: Արդյո՞ք գնալու ենք և շրջափակենք Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի դեսպանությունները: Կարող ենք նաև այդպես վարվել, սակայն ….

Հայաստանն ունի իշխանություն: Այն շատ վատն է, սակայն, այնուամենայնիվ, դա է Հայաստանի իշխանությունը: Եթե մենք ամեն առիթով սրա կամ նրա դեսպանությունը շրջափակենք, ապա ինչո՞վ է զբաղվելու այդ իշխանությունը: Հանգիստ հետևելու է իրադարձությունների զարգացմա՞նը և անիմաստ աշխատավարձ ու պարգևավճա՞ր ստանա: Միգուցե հենց իշխանությա՞նն է ձեռնտու դեսպանությունների հնարավոր շրջափակումները: Դա «ոչինչ չանելու», սեփական անճարությունն այլոց վրա բարդելու և պարտավորություններից խուսափելու գերազանց լուծում է:

Այնպես որ, օտարերկրյա դեսպանությունները շրջափակելու փոխարեն, կարելի է սեփական իշխանություններին «շրջափակել», ընդհուպ՝ մինչև վերջիններիս իշխանության «չեղարկումը»:
Կարծում եմ, որ միայն այդպես կարելի է դիմակայել մարտահրավերներին:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան