Search
Close this search box.

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ըստ փաստաբանի՝ «Տարզանը» իր «շքախմբով» ներխուժել է գազալցակայան, կոտրել տեսախցիկները, հայհոյանքներ հնչեցրել

Երեկ՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հատնել, որ իր վստահորդ՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Ա. Հ-ն, ով եղել է Երևան-Սևան ավտոմայրուղու 6.1 հասցեում գործող գազալցակայանում, այնտեղ է ներխուժել «Տարզան» մականունով անձը՝ իր «շքախմբի» հետ, որտեղ աշխատակիցների աշխատասենյակում կոտրել են տեսախցիկները, հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով խաթարվել է գազալցակայանի բնականոն աշխատանքը և գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը փոխանցվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ահազանգով նշված հասցե են մեկնել օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետը հեռախոսազրույց է ունեցել ահազանգած քաղաքացու հետ, ով հայտնել է, որ ինքը հանդիսանում է Ա. Հ.-ի փաստաբանը և ինչ, որ հայտնել է օպերատիվ կառավարման կենտրոն, նույնը հայտնում է նրան։ Ոստիկանները փաստաբանին հրավիրել են ոստիկանության Չարենցավանի բաժին՝ կատարվածի մասին ավելի մանրամասն հաղորդում ներկայացնելու նպատակով, սակայն նա հայտնել է, որ այդ պահին զբաղված է, իսկ իր վստահորդը վատառողջ է, ու խնդրել է իր կողմից հայտնած տեղեկությունները ընդունել որպես կատարված հանցագործության մասին հաղորդում։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն «Տարզանի» և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած