Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիրդուսի մարդկանց տների նոր սեփականատերը հասցրել է ռոլիկ նկարել. քմ-ի գինը 3-4 հազար դոլար է լինելու

Նաիրա Զոհրաբայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ.
Նիկոլ Փաշինյան.

Ահա այսպես՝ հեզաճկուն քնքշանքով ոստիկանները քաշքշում են Ֆիրդուսի բնակիչներին։ Մարդկանց տները ճանաչվել է պետության գերակա շահ եւ վնիմանիյու՝ գերակա շահ ճանաչված տարածքում կառուցվելու են բազմահարկ շենքեր ու արդեն իսկ այս մարդկանց տների նոր սեփականատերը հասցրել է ռոլիկ նկարել, որտեղ նոր շենքերում մեկ քառակուսի մետրի գինը 3-4 հազար դոլար է լինելու։

Իսկ տասնյակ տարիներ իրենց տներում ապրող քաղաքացիները, ում հանդեպ ահա այսպես քնքշորեն բռնություն են կիրառում, նրանց առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կբավարարի ընդամենը մեկ էլիտար բուդկա գնելու համար։