Search
Close this search box.

ՈՒՂԻՂ․ Լեռնային Ղարաբաղը Բաքվին առիթ չպետք է տա նոր ռազմական էսկալացիա սկսել. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր. Երկուշաբթի խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ մինչեւ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որեւէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքների իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել, սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում», — ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ իր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենքիում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։

«Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,- ասաց նա։