Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի օդուժի ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդարը հյուսիսից և հարավայից, գրոհային ջոկատները մարտ են մղում քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցնում հակառակորդի հենակետերին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական զորքն ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոդգորոդնոյե բնակավայրը, 61-րդ մեխանիզացված և 17-րդ տանկային բրիգադների ստորաբաժանումների կրակային խոցման արդյունքում ոչնչացվել է մինչև 80 ուկրաինացի զինծառայող, մեկ տանկ, երեք մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա։