Search
Close this search box.

Կառավարության դիրքորոշումը վիրավորական է. Նազարյանը լքում է պաշտպանության հանձնաժողովը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ լքում է հանձնաժողովը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը հայտնեց` կառավարությունը մերժել է նախագիծը` նշելով, թե բյուջեի վրա այն լրացուցիչ բեռ է լինելու։

«Այս նախագծի ընդունմամբ զոհվածների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի` մտածելու, թե ինչպես կամ ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցված հիփոթեքային վարկը, ինչպես են վճարելու բուժման ծախսերը, գույքահարկը, հողի հարկն ու կոմունալները։ Հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ կամ վախեր չունենան։ Իրանում նահատակների զավակներն ամենալավ բուհերում են սովորում»,–ասաց Նազարյանը։

Նա հավելեց, որ կառավարության դիրքորոշումը վիրավորական և անհասկանալի է իր համար, ինչի պատճառով էլ որոշել է դուրս գալ հանձնաժողովից։

Նրանք եկել են վիշտը մեղմելու. զոհվածների ընտանիքներում 2022–ին ծնված փոքրիկները
Հավելենք, որ «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է նոր երաշխիքներ սահմանել, մասնավորապես, հիփոթեքային վարկի մարման, առողջապահական, կրթական, կոմունալ և այլ ծախսերի փոխհատուցման մասով։