Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. «սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 2-ամյա Էվա Պ-ն է։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։