Search
Close this search box.

Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին

Բռնապետ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երրորդ պատերազմ սկսելու պլաններ չունի: Ինչպես արդեն հայտնել էինք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր` հունվարի 10-ին հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին:

Վերջինս, իրեն հատուկ ոճով, կրկին սպառնացել է` ասելով, թե այս տարի Հայաստանի համար վերջին հնարավորությունը կլինի:

Հիշեցնենք, որ նա նաև ասել է` չնայած նրան, որ պատերազմնմ ավարտվել է, պայքարը շարունակվում: Ալիևը նշել է` վստահ է, որ կհաղթեն` շնորհիվ իրենց քաղաքական ու ռազմական ներուժի, տնտեսական անկախության: