Search
Close this search box.

Փաշինյանն ասաց, թե որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը՝ Հայաստանից

Ադրբեջանի ԶՈւ–ն ՀՀ ինքնիշխան տարածքում են ոչ թե 1.5 տարի, այլ 30։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ԶՈւ–ն 90- ականների սկզբից ավելի քան 70 կմ2 տարածք են օկուպացրել ՀՀ–ից, մասնավորապես` Տավուշի մարզում, Արարատի մարզում ու այդպես շարունակ»,– ասաց Փաշինյանը։

Իսկ 2021թ–ի մայիսից, ըստ վարչապետի, Արդրբեջանը ՀՀ–ից օկուպացրել է նոր տարածքներ։ Հայաստանի դիրքորոշումը, նրա խոսքով, այն է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս գա այդ տարածքներից, և այս նպատակինհասնելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները։

«Մեզ համար կարևոր է նաև, որ մենք նոր սադրանքի պատճառ չդառնանք, ու մեր գործողությունները բխում են սրանից»,– ասաց նա։