Search
Close this search box.

Ընտանիքի անդամները խնդրում են վարչապետի առաջ բարձրացնել այս հարցը՝ չեզոք գոտուց կարող են Շիրազ Խաչատրյանի դին բերել

Սիրելի գործընկերներ, ես չգիտեմ՝ Փաշինյանի հետ ասուլիսին մասնակցելու պատվին ովքեր են արժանացել, բայց շատ խնդրում եմ՝ նրանք, ովքեր լինելու են կարո՞ղ են բարձրացնել Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանի խնդիրը: Հիշեցնեմ՝ նրա դին գտնվում է չեզոք գոտում, չեն կարողանում ոսկորները բերել, հանձնել ընտանիքին: Ընտանիքի անդամները շատ խնդրում են վարչապետի առաջ բարձրացնել այս հարցը, որ որոշակիություն լինի՝ զբաղվո՞ւմ են պատասխանատուներն այս հարցով, թե՞ ոչ:

Մեկնաբանությունների դաշտում կդնեմ այդ մասին հոդվածը: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե հարց տաք նրան՝ գիտե՞ն արդյոք զինծառայողի մասին, զբաղվո՞ւմ են այդ հարցով և ի՞նչ է հնարավոր անել գոնե ոսկորները ընտանիքին հանձնելու համար: Սա քաղաքական հարց չի, զուտ հումանիստական խնդիր է: Շնորհակալ եմ

Հասմիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Հշեցնենք , որ տարևերջին Շիրազ Խաչատրյանի հայրը ասել էր «Նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես․ միակ ցանկությունս է՝ ստանալ որդու մարմինը»