Search
Close this search box.

Ռուսաստանի ՊՆ-ն նոր հողորդագրություն տարածեց

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև «Himars» և «Ուրագան» հրթիռային համակարգերի 10 արկ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ՌԴ զինված ուժերը հակամարտկոցային պայքարի ընթացքում ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում ոչնչացրել են երկու «Krab» ինքնագնաց հրետանային կայանք (լեհական արտադրության), երկու ուկրաինական «Ակացիա» ինքնագնաց հաուբից և մեկ ամերիկյան Մ777 հրետանային համակարգ։

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Դոնեցկի հարավային ուղղությամբ մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 40 ուկրաինացի զինվորական, 5 միավոր տեխնիկա, այդ թվում` դիվերսանտների երկու խումբ ԴԺՀ-ում՝ Պավլովկայից և Շևչենկոյից դեպի հյուսիս։ Կուպյանսկի և Կրասնոլիմանսկի ուղղություններով Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում 110 զինծառայող է կորցրել։