Search
Close this search box.

ԼԱՎ ԼՈՒՐ. Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել, հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: