Search
Close this search box.

Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց

Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով.

«Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետևանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրութան մեջ են հայտնվել:

ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար»։