Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🔺️Հարգելի հայրենակիցներ, ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է ,որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
▪️շաքարավազ
▪️ձեթ
▪️մակարոնեղեն
🔺️Տեղեկացնում ենք նաև ,որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։
🔺️Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։
🔺️Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
🔴Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ