Search
Close this search box.

Մեսսին՝ Արգենտինայի հաջորդ նախագահ. հարցվածների մեծ մասը պատրաստ է իր քվեն տալ ֆուտբոլիստին

Արգենտինան դեռ ցնծության մեջ է, իսկ այդ ամենի խորհրդանիշը Լիոնել Մեսսին է։ Giacobbe y Asociados-ի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Արգենտինայի բնակիչները կքվեարկեին Մեսսիի օգտին, եթե նա առաջադրեր իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։

Հարցվածների 43,7 տոկոսն է ասել, որ կընտրի Մեսսիին նախագահի պաշտոնում: 37,8 տոկոսը կքվեարկի գործող ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսի օգտին, իսկ 17,5%-ը գաղտնի է պահել իր ընտրությունը։ Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքի 2500 մարդ։

Միևնույն ժամանակ, հարցվածները գոհունակությամբ նշել են, որ գնահատում են Արգենտինայի հավաքականի և հատկապես Մեսսիի այն քայլը, որ քաղաքականությունը չպետք է չներքաշել հաղթանակի տոնակատարության մեջ։

Հետաքրքիր է, որ Մեսսին առայժմ գերադասում է չմտնել քաղաքականության մեջ և չի մեկնաբանում սոցոլոգիական հարցումների արդյունքները:

ArmLife.am