Search
Close this search box.

ՀՀ-ում ձյուն է տեղում․ իրավիճակը ժամը 17.00–ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: