Search
Close this search box.

Անհետ կորած համարվող ռեփերը հայտնաբերվել է

Հայտնաբերվել է որպես անհետ կորած համարվող ռեփեր Theophilus London-ը։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Երաժշտի զարմիկ Նոելը պատմել է, որ նրան գտել են սոցիալական ցանցերում։ «Մենք գտանք Թեոյին: Նա ապահով վայրում է եւ առողջ։ Շնորհակալ եմ բոլորիդ՝ իմ զարմիկին գտնելու հարցում աջակցության համար»,- գրել է նա։

Վերջին անգամ՝ մինչեւ ռեփերի անհետացումը, նրան տեսել էին 2022 թվականի հոկտեմբերի 15-ին։ Հաղորդվում էր, որ վերջին անգամ նրա հետ խոսել էին 2022 թվականի հուլիսին Լոս Անջելեսում: «Ուր էլ որ լինես, մեզ ինչ-որ ազդանշան ուղարկիր։ Ինչ էլ որ լինի, մենք կգանք քո հետեւից, որդիս»,- դեկտեմբերին սոցցանցում գրել էր նրա հայրը։