Search
Close this search box.

«ժողովուրդ». Հայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները

«ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին գործերի նախարար կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Երեկ կառավարության նիստում նաեւ մանրամասներ ներկայացվեցին նոր ՆԳՆ ի կառուցվածքի մասին։

Մեր տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա կնշանակվի ոստիկանապետ եւ ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։

Իսկ ով փրկարար ծառայության ղեկավարը, դեռ վերջնականապես հստակեցված չէ: