Search
Close this search box.

Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով

Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով։ Միակ իրատեսական տարբերակն է։ Ցավոք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

«Միջազգային հանրության վրա ճնշումները չեն գործել/գործում, Արցախն ու Սյունիքը գրոշի արժեք չունեն ոչ մեկի համար։

Անխուսափելի պատերազմում մեզ ձեռք մեկնողներ լինելու են։ Քաղաքականության օրինաչափություններից է։ Լինելու է նաև պայման՝ ձերբազատվել միջազգային ու տարածաշրջանային շահերն ու գործակցությունն անտեսող հայաստանյան իշխող խունտայից։

Եթե վերջին պայմանը չի դրվում իշխանազրկման գնացող ուժերի ներքին և արտաքին գործընկերների օրակարգում, ուրեմն հակաՀայաստանի թուրքական իշխանությունն ամբողջությամբ հանձնել է երկրի սուվերենությունը Ռուսաստանին՝ իշխանությունում որպես նահանգային կառավարչի կարգավիճակ ունենալու։

Մինչև Երևանը չազատագրվի ազգակործան այս համբակներից, հնարավոր չի լինելու անխուսափելի պատերազմից դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով թե՛ ռազմական, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական առումներով։

Իսկ Երևանն այս տարի պիտի ազատագրվի։

Պի՛նդ եղեք»։Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով։ Միակ իրատեսական տարբերակն է։ Ցավոք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Պի՛նդ եղեք»։