Search
Close this search box.

Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանը զրույցի ընթացքում հայտարարել է գազային հանգույցի «ճանապարհային քարտեզի» ստեղծումը հնարավորինս շուտ ավարտելու պլանների մասին։

Նրանք նաև քննարկել են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։