Search
Close this search box.

Անպտղության անվճար բուժման ծրագրից կկարողանան օգտվել երեխա չունեցող բոլոր զույգերը

Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հիշեցնելով, որ պետության կողմից ֆինանսավորվող այդ ծրագրում առաջնահերթությունը մինչ օրս տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, և ընդգրկել է շհառուների փոքր խումբ։

«Կարծում ենք, որ այս ծրագիրը շատ սպասված է, որովհետև բավական շատ դիմումներ ունենք, որոնք հերթագրել ենք, ու կարծում ենք, որ ծրագրի ընդլայնման արդյունքում կկարողանանք բավարարել մեր քաղաքացիների պահանջարկը»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանում նաև երկրորդային անպտղության խնդրն է լայն տարածված, որի հաղթահարման համար նախարարությունը ծրագրով հնարավորություն է ընձեռում սահմանամերձ բնակավայրերի այն ընտանիքներին, որոնք մեկ երեխա ունեն։ Նրանք պետության աջակցությամբ ունենալ երկրորդ երեխան։

Նա տեղեկացրեց, որ 2020թ–ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում Հայաստանում 250 երեխա է լույս աշխարհ եկել։