Search
Close this search box.

Արարատի մարզում 13 օրական երեխա է մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 3-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ․-ն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։