Search
Close this search box.

Գյումրում ռեստորաններից մեկում պաշտոնյանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճաբանություն, այնուհետ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանային համալիրի բակում։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ․-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։

Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։ Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ․-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք։

Միջադեպը, սակայն, սրանով չի ավարտվել, վիճաբանողներին է մոտեցել Լ․ Գ․-ն՝ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը՝ այլ անձանց հետ, քաշքշել են Հացիկի վարչական ղեկավարին հարված Հ․ Գ․-ին, գցել գետնին, ինչի հետևանքով նա աջ ձեռքի արմնկային հատվածում ստացել է մարմնական վնասվածք:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ Քր․ օր.-ի 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Հոդված 195-ը, որը կոչվում է «Ֆիզիկական ներգործությունը» սահմանում է

1․Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2․Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

3․Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից, պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: