Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Դեկտեմբերի 10-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է +4-ից +6 աստիճան տաքություն։ Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +4-ից +8; գիշերը՝ -1-ից -4: