Search
Close this search box.

Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չպարզեցին հաղթողին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

105-րդ րոպեին բրազիլացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։ Վերջինս ազգային հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվեց լեգենդար Պելեին։

Խորվաթիայի հավաքականի կազմում 116-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման մտած Բրունո Պետկովիչը։

Թիմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին խորվաթ ֆուտբոլիստները։

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Արգենտինա զույգի հաղթողի հետ:

ArmSport.am