Search
Close this search box.

ԼՂ–ում մեծ մտահոգություն կա Լաչինի դեպքի հետ կապված. Փաշինյանը` Պուտինին

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի դեպքից հետո անհանգստությունն ավելացել է։ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած հանդիպման ժամանակ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ` գլխավոր հարցը մնում է ԼՂ հարցի կարգավորումը։ Վերջերս լարվածություն է նկատվում նաև ԼՂ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ, որ Ձեզ տեղյակ են պահել, որ վերջերս Լաչինի միջանցքը փակել էին։ ԼՂ–ում մեծ մտահոգություն կա այդ առումով»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` դեպտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։