Search
Close this search box.

Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրադրությունը շարունակում է լարված մնալ. Փաշինյանը ՝ Պուտինին

Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այս մասին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցն, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավորումն է։ Ցավոք, մենք տեսնում ենք նաեւ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածության աճ։ Ես վստահ եմ, որ դուք տեղեկացված եք, որ վերջերս Լաչինի միջանցքը փակվել էր։

Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ մեծ մտավախություններ կան։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- ասաց Փաշինյանը։

экономите время и до 30% от стоимости