Search
Close this search box.

Ցավալի բան պիտի ասեմ, բայց Բաքվի հետ մի կետի շուրջ համաձայնության ենք եկել․ ԱԽՔ

Դեռ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա։ Ցավալի բան պիտի ասեմ, բայց խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության։ Դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատման կետն է։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

«Նորից եմ ասում, որ մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն։ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ մենք խնդիրներ բազմաթիվ անգամ ենք ունեցել։ Նույնիսկ Բրյուսելում՝ մայիսի 22-ին, նախագահ Ալիևը վերադառնալով Բաքու, հայտարարել է, որ միջանցքի հարց ենք քննարկել։ Նա նաև հայտարարել էր, թե Ղարաբաղի հարցը լուծված է, սակայն նախագահ Միշելի խոսնակը ուղղակի ստիպված էր հայտարարություն տարածել, որ միջանցքի հարց առհասարակ չի քննարկվել, իսկ Ղարաբաղի հիմնախնդրի արդյունքը որևէ մեկին հայտնի չէ, այսինքն՝ խնդիրը շարունակվում է քննարկվել»,- հավելեց նա։

экономите время и до 30% от стоимости