Search
Close this search box.

Ի՞նչ է խնդրում Երևանի քաղաքապետարանը` «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի օրը

Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին հորդորում է Մարզահամերգային համալիր գնալ ավտոբուսներով։
«Խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ»,– ասված է հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը14:30-17:10-ը ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։

Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից: