Search
Close this search box.

Ֆրանսիայում երիտասարդներն անվճար պահպանակներ կստանան դեղատներից. Մակրոն

Ֆրանսիացի երիտասարդները եկող տարվանից կարող են անվճար պահպանակներ ստանալ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացրել է Reuters-ը։

«Դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար»,- լրագրողներին երիտասարդության առողջությանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է Մակրոնը։

Առողջապահական մարմինների գնահատականներով՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածման մակարդակը Ֆրանսիայում 2020 եւ 2021թթ. ավելացել է մոտ 30 տոկոսով։