Search
Close this search box.

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ կարձակվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 6-ին հայտնեց, որ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ձերբակալվել է, և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել:

Հաղորդագրության համաձայն` փաստեր են ձեռք բերվել, որ Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Արդյունքում մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է 3 մլրդ դրամ։