Search
Close this search box.

Ֆրեդ․ Ցանկանում եմ տեսնել Մեսիի արցունքները

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով, որ կիսաեզրափակիչում կլինի Բրազիլիա – Արգենտինա դիմակայություն։

«Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա – Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել իրարանցում, խառնաշփոթ, Նեյմարի խաղն ու Մեսիի արցունքները»,- Ֆրեդի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Քառորդ եզրափակիչում Բրազիլիան կմրցի խորվաթների, Արգենտինան՝ հոլանդացիների հետ։ Այս դիմակայությունների հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար դեմ։